Արտաքին 1 տարի առաջ - 23:25 13-06-2025

Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի օդանավակայանում ապահովված է բոլոր ուղևորների, այդ թվում՝ ծագումով հայերի անվտանգությունը

Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում թռիչքների սահմանափակումների պատճառով, որոնք սահմանվել էին Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված ավիահարվածներից հետո, 13 միջազգային ավիաընկերությունների ինքնաթիռները ստիպված են եղել վայրէջք կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում՝ թռիչքներն անվտանգ վերսկսելու համար։

Հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներից մի քանիսում եղել են նաև Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիներ։

Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ապահովվել է բոլոր ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը։ Նրանց ծառայություններ են մատուցվել միջազգային ավիացիոն օրենսդրությանը համապատասխան։

Նշվում է նաև, որ հարկադիր վայրէջք կատարած թռիչքների կեսից ավելին հետագայում կարողացել է շարունակել թռիչքը։ Մնացած թռիչքների համար համակարգման ընթացակարգերն իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում