Ներքին 1 տարի առաջ - 13:11 13-06-2025

Վարդաշենում կեղտաջրերը անխնա հոսում են փողոցներով, իսկ պատկան մարմինները գործն իրար վրա են գցում. shamshyan.com

Արդեն տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 8-րդ փողոցի բնակիչներն ահազանգում են, որ երկար ու ձիգ շաբաթներ է՝ դեռ սովետական տարիներից հայտնի Վարդաշենի ուսումնարանի հանրակացարանային հատվածից կեղտաջրերը անխնա հոսում ու ողողում են մի ամբոջ տարածք:

Բնակիչներն ասում էին.

«Լրիվ հակասանիտարական վիճակ է. անտանելի հոտը նույնիսկ զգացվում է մի քանի 100 մետրից: Ամիսներ շարունակ կոյուղատարերից թափվող կեղտաջուրը հոսում ու հասնում է մինչև Վարդաշեն գլխավոր փողոց, իսկ պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ այս վիճակը վերացնելու համար:

Ուր ասես՝ դիմել ենք, է՛լ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ Էրեբունու թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», միայն մի 3 անգամ Էրեբունու թաղապետարանն է՝ թաղապետի գլխավորությամբ, ինչ հնարավոր է՝ փորձել է անել, իսկ քաղաքապետարանը ասում է՝ դա «Վեոլիա ջրի» գործն է, «Վեոլիա ջուր»-ն էլ ասում է քաղաքապետարանինն է:

Լրիվ իրար վրա գցելու դասական գործ:

Երեխաները անգամ սրտխառնոց են ապրում էս հոտից, ասում են՝ կորոնավիրուսի նոր վարակ է ի հայտ եկել: Բա սա վարակ չի, ի՞նչ ա:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում, որ պահպանենք հիգիենայի տարրական կանոնները՝ վիրուսից պաշտպանվելու համար, բայց այս դեպքում չգիտեմ՝ որ կառույցը, գլուխ է պահում, ինչի արդյունքում էլ էս ահավոր վիճակն է»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան