Մամուլ 1 տարի առաջ - 07:30 13-06-2025

Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «2020 թվականի պատերազմի ավարտի ու նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից վրդովված մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին Ազգային ժողով եւ ՀՀ Կառավարության շենք։
Արդյունքում, ներխուժած անձանց մի մասին իրավապահները գտան 5 տարի անց ու երեկ որոշում են կայացրել։ Մասնավորապես, Ազգարին ժողով, ՀՀ Կառավարություն ներխուժած 4 անձի վերաբերյալ գործը ուղարկում են դատարան։ Մեզ հայտնի դարձավ, որ քննիչը մեղադրյալներին կանչել է Կոմիտե ու ծանոթացրել որոշմանը: Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ եւ Կառավարության ներխուժած անձանց վերաբերյալ՝ դատարան ուղարկելու փաստաթուղթը։
Հիշեցնենեք, որ մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նշված անձինք ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով, ոտքերով հարվածելով կոտրել են ՀՀ Կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը, այդ կերպ՝ ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով եւ բռնություն գործադրելով՝ մասնակցել զուգորդված զանգվածային անկարգություններին։
Նախաքննություն իրականացնող քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 9 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):
Ձեւավորված քննչական խմբի կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ եւ զանգվածային անկարգություններին մասնակցած 9 անձինք հայտնաբերվել եւ ձերբակալվել են:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Արդյունքում, ՀՀ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, վարչական հսկողությունը եւ գրավը, 5 անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն եւ բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Ասել է թե՝ 5 տարի անց իրավապահները գտան Ազգային ժողով, Կառավարություն ներխուժած անձանց եւ ցանկանում էին կալանավորել, սակայն դատարանը մերժել է նախաքննական մարմնին ու չի կալանավորել նրանց»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին