Ներքին 1 տարի առաջ - 23:42 12-06-2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իրավունք ունի արձագանքելու այն իրադարձություններին, որոնք ունեն համազգային նշանակություն. Շվեցարիայի հայոց թեմ

Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին:

Թեմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որպես համազգային միասնության խորհրդանիշ, լիիրավ իրավունք ունի արձագանքելու այն իրադարձություններին, որոնք ունեն համազգային նշանակություն, և մասնակցելու այն գործընթացներին, որոնք ուղղված են հայ ժողովրդի և պետության առջև ծառացած լուրջ մարտահրավերների հաղթահարմանը։

Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում համազգային նշանակության բացառիկ եկեղեցական ժողովի ընթացքում՝ Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի աշխարհական և հոգևոր պատվիրակների մասնակցությամբ։

Սա նշանակում է, որ Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի իրականացվում միայն Հայաստանի քաղաքացիների կողմից կամ տեղական իշխանությունների միջամտությամբ։ Ընտրական գործընթացին մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի բոլոր թեմերի ներկայացուցիչները՝ հոգևորականներ և աշխարհականներ։ Սա փաստում է, որ Սփյուռքը ունի առանցքային դեր և մասնակցություն Հայրապետի ընտրության գործընթացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով