Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 12-06-2025

Եկեղեցուն թիրախավորելու համար Փաշինյանից մինչև վերջին ՔՊ-ականը պատասխան են տալու․ հարցում

Տևական ժամանակ է՝ ՔՊ-ականների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արշավ է իրականացվում Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հայ բարձրաստիճան պաշտոնյաները թիրախավորում են եկեղեցին, հրապարակային հայտարարություններ և գրառումներ կատարում կաթողիկոսի մասին։

Նշենք նաև, որ հայ Առաքելական եկեղեցուն երեկ նաև թիրախավորել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս պնդել է, թե իբր Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիստական քարոզ» է անում, իր ժողովրդին տանում է դեպի «աղետ»։

Նա ասել է, թե 86,600 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Ադրբեջանի տարածքում «Արցախ» անունով վարչական միավոր «չկա», պնդել՝ անգամ Հայաստանի վարչապետն էր ստիպված ճանաչել այս իրողությունը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ ձեզ՝ պատահականությո՞ւն է, որ ՔՊ-ականներն ու ադրբեջանցի պաշտոնյաները նույն կերպ են թիրախավորում Հայ Առաքելական եկեղեցուն»։

«ՔՊ-ականները լրիվ թուրք են։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հայ Առաքելական եկեղեցուն թիրախավորելը նրանց վրա էժան չի նստի։ Փաշինյանից մինչև ամենավերջին ՔՊ-ականը պատասխան են տալու»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի խոսքով՝ ՔՊ-ականները և Ալիևը երկու եղբայրներ են։ «Պատահականություն է։ Մեկը մյուսի հետ կապ չունի»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան