Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 12-06-2025

Կես միլիարդ դոլարով մետրոն թող շինեն, ոչ թե արհեստական բանականության գործարան կառուցեն․ հարցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան, որի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ Նա նշել է, որ դա լինելու է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Փաշինյանի կառավարությունը կարող է կես միլիարդ դոլարով արհեստական բանականության գործարան կառուցել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի հավատում դրան, որոշներիր կարծիքով էլ՝ այդ գումարը պետք է տրամադրել ավելի կարևոր աշխատանքների իրականացմանը։

«Ոչ, սկի հասարակ բաներին ընդունակ չի, ուր մնաց արհեստական բանականության մասին խոսի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին չի հավատում։ «Բոլորովին ոչ։ Ես Փաշինյանին ոչ մի բանով չեմ հավատում, ոչ մի բանով որովհետև ինչ ասել ա չի արել, որովհետև խաբում ա, ժողովրդին մանիպուլյացնում ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այդ գումարը այլ նպատակով կարելի է օգտագործել։ «Մարդ սկի իրականին չի հավատում, դուք ուզում եք մարդը ռոբոտին հավատա։ Կամ ինչին ապետք Փաշինյանին էդ, ժողովրդին էլ պետք չի։ Կես միլիարդ դոլարով մետրոն թող շինեն»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանին չեմ հավատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում