Մամուլ 1 տարի առաջ - 08:01 12-06-2025

Մանրամասներ՝ Նարեկ Մանուկյանի հեռանալուց. Հրապարակ

Նախորդ շաբաթ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ հայտարարելով, որ նախաձեռնում է «Արﬔնիա 2026» շարժումը: Մանուկյանը մոտ 5 տարի ղեկավարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, եղել է ավագանու անդամ՝ ՔՊ խմբակցությունից, բայց ՔՊ կուսակցության անդամ չի եղել: Գարնանը նա հեռացավ թե՛ կենտրոնի տնօրենի պաշտոնից, թե՛ ավագանու անդամակցությունից: Առաջին հայացքից դա նման էր ՔՊ-ից նեղացած մարդու արարքի, բայց Նարեկ Մանուկյանին ճանաչողները պատմեցին, որ դեռ 2020 թ․ պատերազﬕց հետո տարբեր ﬕջավայրերում նա վատ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին, անգամ ոչ կոռեկտ արտահայտություններ է արել, ու, թերեւս, նաեւ դա է պատճառը, որ իշխանությունը նրան յուրային չէր համարում, եւ անգամ այն, որ հիվանդանոցը նրա կառավարման շրջանում լուրջ արդյունքների էր հասել, չխանգարեց նրա՝ պաշտոնից հեռանալուն։

Մեզ պատմեցին, որ Մանուկյանը գրեթե չէր ենթարկվում նախարար Անահիտ Ավանեսյանին, ինչը եւս խնդիրներ էր առաջացրել: Իսկ ավագանու կազմ նա մտել էր Տիգրան Ավինյանի ﬕջոցով, բայց այդպես էլ չէր ինտեգրվել թիﬕն: Սակայն Մանուկյանի հայտարարություն-լայվը եւ վերջին հարցազրույցը լսողներն արձանագրել են, որ նա, ճիշտ է՝ հայրենասեր ու տրամաբանող մարդու տպավորություն է թողնում, բայց ո՛չ քաղաքական գործչի։ Նա քարոզում է ﬕասնություն, «ﬔնք»-ի գերակայություն, բայց մարդիկ դեռ պետք է համոզվեն՝ նա այդ գաղափարների իրակա՞ն կրողն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի կողﬕց 2026 թ․ ընտրություններին ընդառաջ ներդրվող «տրոյական ձի»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին