Արտաքին 5 տարի առաջ - 23:57 03-09-2021

Թուրքերը հայտարարել են Ռուսաստանի հետ Սիրիայում կռվելու պատրաստակամության մասին ԱՄՆ-ի հեռանալուց հետո

Թուրքական Haber7 պորտալի ընթերցողները մեկնաբանել են մի հոդված, որտեղ խոսվում է Սիրիայից ԱՄՆ-ի հեռանալու հնարավոր հետևանքների մասին:

Հրապարակման հեղինակի կարծիքո՝ Աֆղանստանում վերջին իրադարձությունների լույսի ներքո նման քայլը բավականին սպասելի է: Նրա խոսքով՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կամրապնդի Թուրքիայի դիրքերը: Սա Անկարային հնարավորություն կտա զբաղվելու քուրդ ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներով, որոնք Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևն են:

«Մենք պետք է հիմա սկսենք Ռուսաստանի հետ քննարկել Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու սցենարը»,- ասել է մեկնաբանողներից մեկը:

Նա կարծում է, որ եթե ԱՄՆ-ն դա անի, ապա Թուրքիան «գուցե ստիպված լինի պատերազմել Ռուսաստանի հետ Սիրիայում»:

Որոշ օգտատերեր նաև ենթադրում են, որ Իսրայելը կարող է զբաղեցնել ամերիկացիների տեղը Սիրիայում: Նրանք կարծում են, որ այս դեպքում Անկարան ստիպված կլինի դիմակայել նոր հակառակորդին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»