Ներքին 1 տարի առաջ - 18:17 11-06-2025

Գնա դերասանություն արա, Աշոտին տիրություն արա․ հիմա էլ աղանդավոր դերասանուհի՞ն է եկեղեցին թիրախավորում

Դերասանուհի Մարի Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու քննադատությամբ՝ ընդգծելով, որ եկեղեցին երբեք չի հերքել ներկայիս կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտումը։

«Մենք բոլորս գիտենք էդ երեխա ունենալու փաստը, և այդ մասին հերքում չի եղել»,- ասաց նա։

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում դերասանուհին նաև նկատել է, որ Արցախի շրջափակման ժամանակ եկեղեցին ոչնչով օգնության ձեռք չի մեկնել։ Վերջինս համոզված պնդել է, թե «Փաշինյանի շնորհիվ մենք այսօր առավել ամուր հիմքերի վրա ենք»։

Մարի Գրիգորյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորումը և քննադատական խոսքերը հնչեցին նույն փուլում, երբ գործող իշխանության արշավն ընդդեմ եկեղեցու սոցիալական հենարան է փնտրում։

Նշենք նաև, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ դերասանուհի Մարի Գրիգորյանն աղանդավոր է։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը զրուցեց դերասան Ստեփան Ղամբարյանի հետ։

«Ինչո՞ւ է թիրախավորել եկեղեցին։ Դերասանուհի կին ես, գնա՝ դերասանություն արա, Աշոտին տիրություն արա։ Ինչո՞ւ է որոշել, որ իր առաքելությունը եկեղեցին փրկելն է։ Մի՞թե այս երկրում տղամարդ չկա, որ զբաղվի այս հարցերով»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով