Ներքին 1 տարի առաջ - 17:10 11-06-2025

Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատման օրը փախել է երկրից

Հունիսի սկզբին բոլորի համար անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Ազատման դիմում գրելու պահանջը անձամբ Նիկոլ Փաշինյանից է եղել, գրում է MediaHub-ը։

«Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս հրաժարականից: Նախ, բոլորը ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ երբ նոր ոստիկանապետը ներկայացվում էր, Արամ Հովհաննիսյանը ներկա չէր այդ պաշտոնական արարողությանը: Մեր աղբյուրը փոխանցեց, որ խնդիրն այն է, որ Արամ Հովհաննիսյանը երկրում չի եղել, ավելին՝ Հայաստանից մեկնել է գրեթե նույն օրը, երբ դիմում է ներկայացրել:

MediaHub-ի զրուցակիցը տեղեկացրեց, որ դիմում գրելու պահանջը ստանալուց րոպեներ անց Արամ Հովհաննիսյանն արդեն լքել է իր աշխատասենյակը, անգամ որևէ մեկին հրաժեշտ չի տվել և ժամեր անց արդեն մեկնել է երկրից ու այժմ էլ գտնվում է ԱՄՆ-ում:

Մեզ ասացին, որ այս հապշտապ փախուստը շատերին է զարմացրել, հատկապես իր երկարամյա գործընկերներին, բայց դա բացատրում են երկու հանգամանքով. նախ այն, որ Արամ Հովհաննիսյանը վստահ էր, որ իր հետ երբեք նման բան չի պատահի, քանի որ ինքը հրաշալի ծառայել է իշխանություններին, ինքը անձեռնմխելի է, հետևապես սա մեծ հարված է եղել իր ամբիցիաներին, և երկրորդը՝ որդու հետ կապված պատմության նշմարվող հետևանքներից վախեցած»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում