Ավելին 1 տարի առաջ - 10:12 11-06-2025

Հրաձգություն` դպրոցում. կա 11 զոհ, տասնյակ վիրավորներ

Ավստրիայի հարավային Գրաց քաղաքում տեղակայված դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 11 մարդ զոհվել է, շուրջ 28-ը՝ վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել ուսումնական օրվա ընթացքում։ Ականատեսների փոխանցմամբ՝ հնչել է մոտ 20 կրակոց, և ենթադրվում է, որ հրաձիգը կրակ է բացել երկու տարբեր դասարաններում։ Ուսուցիչներն ու աշակերտները փորձել են ապաստանել՝ թաքնվելով դասասենյակներից մեկում։

Հարձակվողը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է նույն դպրոցի աշակերտ։ Նրան գտել են մահացած դպրոցի զուգարանում, նա ինքնասպան է եղել։ Տեղական մամուլի հաղորդմամբ՝ նա նախկինում բողոքել է, որ դարձել է ծաղրի թիրախ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ