Արտաքին 1 տարի առաջ - 21:26 10-06-2025

Եթե հայերը փոխեն Սահմանադրությունը, մենք, միևնույն է, ինչ-որ բան կմտածենք՝ ընդունեք փախստականներին, փոխեք պատմության դասագրքերը․ «Էխո Բաքու»

Ադրբեջանական «Էխո Բաքու» տելեգրամյան ալիքն ուշագրավ գրառում է արել՝ ներկայացնելով Հայաստանից Ադրբեջանի անվերջանալի պահանջների հաջորդականությունը՝ ապացուցելով, որ պաշտոնական Բաքուն Երևանի հետ հարաբերություններում խաղաղության չէ, որ ձգտում է։ Ադրբեջանական վերոնշյալ տելեգրամյան ալիքը ներկայացրել, խոստովանել է Ադրբեջանի իշխանության իրական ծրագրերը։ Հայտնում է 168.am-ը:

Տելեգրամյան ալիքը մասնավորապես գրել է, որ հայերի առջև արդեն իսկ շատ դժվար խնդիր է դրվել՝ հանրաքվեի միջոցով փոխել Սահմանադրությունը։

«Քչերն են կասկածում արդյունքի հարցում՝ հայերը դեմ կքվեարկեն։ Բայց եթե անհավանականը տեղի ունենա, և նրանք կարողանան, մենք, միևնույն է՝ ինչ-որ բան կմտածենք։ Ընդունեք փախստականներին՝ ադրբեջանցիներին, փոփոխություններ կատարեք ձեր պատմության դասագրքերում, այնտեղից հանեք մեր դեմ բոլոր պնդումները, այդ ամենն արե՞լ եք։ Դե, հանեք Նժդեհի հուշարձանը Երևանի կենտրոնից, մեզ տարածք է պետք, հակառակ դեպքում՝ Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրելու տեղ չի լինի։

Կամ՝ ինքներդ եկեք և առաջարկեք այն, ինչ ձեզանից սպասվում է։ Եվ եթե մեզ անհանգստացնեք խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկով, սահմանին լռությունը կխախտվի՝ ինչպես մի քանի շաբաթ առաջ էր»,- գրել է «Էխո Բաքու» տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ, Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում տեղադրելով այս գրառումը՝ գրել էր, որ այս գառման հեղինակը «Echo Baku» ալիքի խմբագիրն է։

«Նա երբեք ոչ մի դրվագով հանդես չի եկել Ալիևի դեմ, ուղղակի մեկ-մեկ անկեղծանում է ու հստակ ասում, որ Ադրբեջանի պահանջներն անսպառ են, իսկ «խաղաղության պայմանագրից» Փաշինյանը հենց խոսեց, սահմանին կրակելու են։ Ես դրա մասին ժամանակին մանրամասն գրել էի․․․»,- նշել էր Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի