Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 19:04 10-11-2023

Եթե պետք ա Ամիրյան փողոցի անունը փոխեն, Ինդիրա Գանդիին դնեն, չենք ուզում. հարցում

Քչերը գիտեն, թե ում անունն է կրում Երևանի գլխավոր փողոցներից մեկը՝ Ամիրյան փողոցը: Այն անվանվել է ի պատիվ հայ բոլշևիկ, հրապարակախոս, հեղափոխական, լրագրող, Բաքվի 26 Կոմիսարներից մեկի` Արսեն Ամիրյանի անունով:

Ամիրյանը ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 10-ին, Բաքվում։ Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902 թվականին հեռացվել է համալսարանից, տեղափոխվել է Բաքու։

1902-1906 թթ. հարել է ՀՅԴ-ին։ Հակաիշխանական գաղափարների համար բանտարկվել և 1910-ին դուրս է եկել բանտից:

Մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ամիրյանը Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական-քարոզչական գործունեություն է ծավալել։ Բաքվի կոմունայի ժամանակ մտել է բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ։ Կոմունայի անկումից հետո (1918 թվականի հուլիսի 30) ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել 26 կոմիսարների հետ։

Oragir.News-ն այսօր՝ Ամիրյան փողոցում քաղաքացիներից հարցրեց՝ ով է Ամիրյանը։

Հարցվածներից շատերը չգիտեին, թե ում անունն է կրում փողոցը։ Մի տղամարդ էլ մի հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Եթե պետք ա Ամիրյան փողոցի անունը փոխեն, Ինդիրա Գանդիին դնեն, չենք ուզում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով