Մշակույթ 1 տարի առաջ - 20:02 10-06-2025

«Թումանյանական օրեր»՝ Մոսկվայում

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է «Թումանյանական օրեր» երկօրյա միջոցառումների շարքը։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ծրագիրը մեկնարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնում։

Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել «Ճամփորդ հոգի» բանախոսությամբ, որի ընթացքում սլայդի միջոցով ներկայացվել է Թումանյանի ճամփորդությունների քարտեզը, արտացոլվել նրա ճամփորդական մտքերն ու լուսանկարները։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև «Թումանյանը և ռուսական գրականությունը» թեմայով դասախոսություն, ցուցադրվել «Նամակներ ռազմաճակատից» ֆիլմը, որտեղ ներկայացված են բանաստեղծի թոռան՝ Վիգեն Թումանյանի՝ ռազմաճակատից գրված նամակները։

Ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին։ Բարձր գնահատելով այցի նշանակությունը՝ Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն իր խոսքում ընդգծել է հայ մեծ գրողի թողած հսկայական գրական ժառանգության արժանի պահպանման և տարածման կարևորությունը, հատկապես սփյուռքահայության շրջանում։ Այդ առթիվ նա կենտրոնի կողմից շնորհակալագիր է հանձնել թանգարանի տնօրենին։

Հաջորդ հանդիպումը կայացել է Ռուսաստանի հայերի միության «Լուսարձակ» կիրակնօրյա դպրոցում։
Ներկայացվել է Թումանյանի կենսագրությունը, ընտանիքի մանրակերտը, այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայկական ավանդական արժեքներին ու ավանդույթներին։ Միջոցառումն ուղեկցվել է անիմացիոն ֆիլմի դիտմամբ և թատերական ներկայացմամբ։

Կիրակնօրյա դպրոցին փոխանցվել են Թումանյանի ստեղծած խաղերը, գրքեր։ Ռուսաստանի հայերի միության կողմից թանգարանին հանձնվել է շնորհակալագիր։ Ամփոփելով երկօրյա այցի արդյունքները՝ թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը նշել է, որ այն արդյունավետ է համարում, քանի որ սփյուռքում հայկական արմատներին հարազատ մնալու համար առաջին հերթին պետք է խոսել հայ դասականների միջոցով ու նրանց թողած պատգամով։ Տնօրենի խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով