Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 10-06-2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում․ հարցում

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդել, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գլխավոր դատախազը մտադիր է Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին զրկել անձեռնմխելիությունից։ Սա քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ նշեցին, որ նման հանցագործներին պետք է պատասխանատվության ենթարկել։

«Իմ համարելո՞վ ա, պարզ չի, որ հա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հանցագործներին պատժելը քաղաքական հետապնդում չէ։

«Այսինքն, եթե հանցագործին պատժում են, դա քաղաքական հետապնդո՞ւմ ա։ Էդ դեպքում թող Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն ասեն, որ իրանց քաղաքական գործունեությունը հանցանք կատարելն ա, ուրեմն քաղաքական հետապնդում կլինի »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է հիշել Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի արածները հայ ժողովրդի համար։

«Իրանց պռոբլեմն ա, բայց թող մտածեն, թե էդ մարդիկ նախկինում ինչ օգուտ են տվել մեզ։ Թող իրանք վերհիշեն, թե էդ մարդիկ ինչ են արել մեր համար, որ էսօրվա դրությամբ մենք էլի Հայաստանում ենք ապրում»,- ասաց նա։

«Դե որ ժողովուրդը քնած ա, պարզ ա, որ ամեն ինչ էլ լինելու ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Անցորդներից մեկն էլ ասաց, որ նմանատիպ քայլը համարժեք է Ադրբեջանի նախագահի վարած քաղաքականությանը։

«Իհարկե քաղաքական հետապնդում է և այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է իր բռնապետական և առհասարակ իր ընդգծված հակահայկական քաղաքականությունը, այս պայմաններում , այսպիսի իրավիճակում մեր երկրում մեր զինվորականության նկատմամբ, մեր քաղաքական ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման հալածանքները համարժեք են Ալիևի վարած քաղաքականությանը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով