Մամուլ 1 տարի առաջ - 09:09 10-06-2025

Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է. Հրապարակ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը, ըստ ամենայնի, գլուխ չի գա: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, եւ խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել՝ սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը։

«Հայաստան» դաշինքի ղեկավարը երեկ արձագանքեց․ ««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»: Սա նշանակում է, որ քանի դեռ 2 անկախ կամ ՔՊ-ական պատգամավոր չեն միացել «Պատիվ ունեմ»-ի 6 հոգուն, գործընթացը շարունակություն չի կարող ունենալ: Իհարկե, առավել հավանական էր, որ կմիանան ՔՊ-ից վտարված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, սակայն նրանք՝ երկուսն էլ հայտարարեցին, որ չեն ստորագրելու: Հ. Աղազարյանը, մեր հարցին ի պատասխան, երեկ կրկին հիշեցրեց, որ իրենք արդեն նախաձեռնել են իմպիչմենտ ու Էդմոն Մարուքյանի թեկնածությունն են առաջարկել, եւ ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որ փոխեն իրենց դիրքորոշումն ու այլ թեկնածուի աջակցեն: Մեր ճշտող հարցին՝ եթե փողոցային պայքար սկսվի, ֆորսմաժոր լինի, դա կդիտարկե՞ն որպես նոր հանգամանք, Աղազարյանը չցանկացավ պատասխանել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ