Ավելին 1 տարի առաջ - 14:45 09-06-2025

Մայր ու դուստր դանակահարվել են. տունը հրկիզվել է` հետքերը թաքցնելու նպատակով

Բելգիայի Հաասրոդե քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ հրդեհված տանը հայտնաբերվել են Ուկրաինայից 46-ամյա կնոջ և նրա 6-ամյա դստեր մարմինները՝ դանակահարման բազմաթիվ հետքերով։

Հրդեհը տեղի է ունեցել տանը, որը տեղական իշխանությունները վարձակալությամբ տրամադրել էին ուկրաինացի փախստականներին։ Դեպքի վայր ժամանած հրշեջներն արդեն մարած կրակի մոխիրներում հայտնաբերել են զոհերի մարմինները։

Բելգիայի իրավապահները պարզում են հանցագործության բոլոր հանգամանքները։ Նշվում է, որ կնոջ 16-ամյա որդին հրդեհի պահին դպրոցում է եղել։ Նրա ներկայությամբ հետաքննություն է ընթանում, սակայն պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատում նրա հետ առնչվող որևէ մեղադրանք։

Քննությունը շարունակվում է, ոստիկանությունն ուսումնասիրում է հնարավոր բոլոր վարկածները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան