Ներքին 1 տարի առաջ - 11:45 09-06-2025

Նոր Արմավիրում բախվել են «Opel»-ն ու «06»-ը, հետո էլ մեկ այլ մեքենա բախվել է վթարված «06»-ին ու բռնկվել. կա 7 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Նոր Արմավիր բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ պարեկներն ու փրկարարներն աշխատում էին, Նոր Արմավիր գյուղից դեպի Էջմիածին ընթանալիս «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվում է վթարի մեջ հայտնված ՎԱԶ 2106-ին, ապա առաջ ընթանալով բախվում ճանապարհի եզրին տեղադրված ջրահեռացման համար օգտագործվող բետոնե պանեշին և բռնկվում:

2 վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

Բռնկման հետևանքով գազաբալոնից առաջանում է նաև պայթյուն:

Վթարների փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվ են գործել նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները, այդ թվում՝ մոխրակույտի վերածված «Nissa»-ը տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»