Արտաքին 1 տարի առաջ - 17:12 08-06-2025

Իրանը ստացել է Իսրայելի մեծածավալ ռազմավարական գաղտնի փաստաթղթեր

Իրանի հետախուզական ծառայությունները Իսրայելի հսկայածավալ ռազմավարական և գաղտնի տեղեկատվություն ու փաստաթղթերի են տիրացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRIB լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ Իրանի հետախուզական ծառայությունը ստացել է Իսրայելի վերաբերյալ ռազմավարական և զգայուն տեղեկատվությամբ փաստաթղթերի հսկայական քանակություն, այդ թվում ՝ միջուկային ծրագրերի ու օբյեկտների հետ կապված:

Ըստ աղբյուրի՝ չնայած այն հանգամանքին, որ վերոհիշյալ փաստաթղթերը ձեռք բերելու գործողությունը կատարվել է որոշ ժամանակ առաջ, դրանց մեծ ծավալը և ամբողջ խմբաքանակն անվտանգ տեղափոխելու անհրաժեշտությունը հանգեցրել են տեղեկատվական լռությանը, որպեսզի դրանք հասնեն համապատասխան պահպանվող վայր:

Նշվում է, որ, փաստաթղթերի առատությամբ պայմանավորված, դրանց ուսումնասիրության և պատկերների, տեսանյութերի դիտման համար զգալի ժամանակ կպահանջվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով