Արտաքին 1 տարի առաջ - 15:35 08-06-2025

Իլոն Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տան արևմտյան թևում՝ Օվալաձև աշխատասենյակում լարված հանդիպումից հետո։

Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի խոսքով՝ միջադեպը սկսվել է Մասկի կողմից պետական ​​ծախսերը կրճատելու չիրականացված խոստումների շուրջ բուռն վեճից։

Այս մասին գրում է Newsweek-ը:

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության հանձնակատարի թեկնածության քննարկումից հետո, նախարար Բեսենթը Մասկին հիշեցրել է դաշնային ծախսերը 1 տրիլիոն դոլարով կրճատելու խոստման մասին։ Բեսենթը նրան մեղադրել է «խարդախության» համար և անվանել «իսկական խարդախ», ինչին Մասկը կտրուկ է արձագանքել։ Դրանից հետո Մասկը Բեսենթին ուսով հրել է, ինչը հանգեցրել է նախարարի հակահարվածին, և կռիվը շարունակվեց մինչև երրորդ անձանց միջամտությունը։

«Սքոթ Բեսենթը դիմել է Մասկին և ասել․ «Դու խոստացել էիր մեզ 1 տրիլիոն դոլարի կրճատումներ, իսկ հիմա մոտ 100 միլիարդ է… Ինչքա՞ն կարելի է։ Ի՞նչ ես անում»», – պատմել է Բենոնը:

«Եվ հենց այդ պահին Իլոնը ֆիզիկապես արձագանքել է։ Դա նրա ցավոտ թեմա է: Դա վեճ չէր, դա ֆիզիկական բախում էր։ Իլոնն ուղղակի հրեց նրան: Բախումից հետո Թրամփը 100 տոկոսով աջակցել է Բեսենթին», – հավելել է Բենոնը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում