Ներքին 1 տարի առաջ - 19:26 07-06-2025

Աննա Հակոբյանը «կրթում է»՝ առանց լիցենզիայի 

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը․

«Հետաքրքիր է իմանալ, արդյոք Աննա Հակոբյանը կրթական ծրագիր իրականացնելու համար ունի «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքների պահանջով` կրթության բնագավառում գործող ֆիզիկական և իրավաբանական կազմակերպությունների վրա տարածվող լիցենզիա, ավելին` ընդհանրապես ունի՞ լիցենզավորման իրավունք: Իսկ կրթության որակն ապահովելու համար կրթության վերահսկման մարմինը ստուգե՞լ է այս կնոջ կողմից ողջ Հանրապետությունով մեկ իրականացվող կրթական արշավի բովանդակությունը: Վստահաբար՝ ոչ։ Ստացվում է` ՀՀ կրթության տեսչական մարմինը թերացել է իր աշխատանքում և չի կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները` նպաստելով կրթական ոլորտի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքին և խոչընդոտելով առկա հիմնախնդիրների լուծմանը:

Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԿԳՄՍ կրթության տեսչական մարմինը պարտավոր էր իրականացնել տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունը, ներառյալ՝ ստուգումների իրականացումը: Նշվածներից ոչ մեկը չի կատարվել: Հետևաբար, տեղեկացած եղեք, որ ՀՀ վարչապետի կնոջ անվան տակ հանդես եկող անձը, ով որպես ֆիզիկական անձ` առանց համապատասխան լիցենզիայի կրթական ծրագիր է իրականացնում, իսկ դուք չեք կասեցնում նրա գործունեությունը`օրենքով ձեզ վերապահված գործիքակազմով, դառնում եք մասնակիցը «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքների մի շարք դրույթների խախտման։ Ամենաթողությունն ու ամենատարբեր օրենքների խախտումներն այս երկրում դարձել են ամենասովորական ու բնական բանը:

Ու դուք կհամարձակվեք ասել, թե իրավական պետությու՞ն եք կառուցում ու պահում, որտեղ կրթությունը գերակա՞ է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով