Ներքին 1 տարի առաջ - 13:23 07-06-2025

Մառախուղի պատճառով չեն վերադարձել. նոր մանրամասներ՝ Սյունիքում մոլորված երեխաներից

«Մեր տարածքում են մոլորված եղել, մառախլապատ է եղել, չեն շարժվել իրենց տեղից, հետո
տեղանքում կողմնորոշվել և հետ են վերադարձել։ Դե, որ հետ չէին եկել, մտածել էինք՝ անցել են օկուացված տարածք, բայց կարևորը՝ ողջ առողջ հետ են վերադարձել։ Փա՜ռք Աստծո, որ չեն անցել։ Նորմալ է ամեն ինչը։ Մի փոքր վախեցել են, դա էլ բնական է»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց մոլորված տղաներից մեկի՝ Կարեն Ջհանգիրյանի հայրը։

Կարեն Ջհանգիրյանի հայրիկի խոսքով՝ տղաները մոլորված ձիուն չեն գտել։

Հիշեցնենք,որ նախօրեին անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով Քննչական կոմիտեն առևանգման հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Ավելի ուշ, ԱԱԾ-ն հայտարարություն է, տարածել այն մասին որ հունիսի 6-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Եվ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»