Ներքին 1 տարի առաջ - 13:07 07-06-2025

Վարչապետը կրկին թիրախավորել է մամուլը․ Արմինե Օհանյանը` Փաշինյանի սպառնալիքների մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ «Հրապարակ» օրաթերթին այն հոդվածի համար, որտեղ հարցադրված էր՝ արդյո՞ք վարչապետը դավաճանել է իր կնոջը։ Նրա խոսքով՝ դատի տալով, կապացուցի, որ ընտանեկան ու հոգևոր կյանքն իր համար արժեք և սկզբունք են, ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։

Պարզելու համար՝ ինչու է Փաշինյանը թիրախավորել «Հրապարակ» օրաթերթը և առհասարակ մամուլը, Oragir.News-ը կապ է հաստատել օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ, ըստ որի՝ դա նորություն չէ։

«2018 թվականին մի մասը՝ լրատվամիջոցներում աշխատող, մի մասը՝ լրատվամիջոցների լավ բարեկամներն էին, բայց երբ եկան իշխանության, և լրատվամիջոցները իրենց սկսեցին քննադատել, բուռն հակազդեցություն առաջացավ», ասաց նա և հավելեց, որ այդ բուռն հակազդեցությունը լրատվամիջոցների նկատմամբ կամաց-կամաց, տարիների ընթացքում վերածվեց ատելության։

Խմբագրի խոսքով՝ այժմ չեն էլ թաքցնում այդ ատելությունը և բոլոր հնարավոր ճանապարհներով փորձում են լրատվամիջոցներին ճնշել․ «Ճնշման ամենաակտիվ մասնակիցլ իր աշխատակազմի ղեկավարն ու Ազգային Ժողովի նախագահն են, որոնք պարբերաբար դատարան են դիմում, ստատուսներ են գրում։ Իրենք են տարածում ատելության խոսք՝ ընդդեմ այն քաղաքացիների, որոնք քննադատում են իրենց»։

Տիկին Օհանյանի պնդմամբ՝ բոլոր իշխանություններն էլ լրատվամիջոցների հանդեպ համակրանքով լցված չեն եղել, բայց ներկայիս կառավարության դեպքում շատ արտառոց է, որ մեկը, առաջին դեմքը՝ նախկին խմբագիր է, բազում նման պատմությունների միջով է անցել և իսպառ մոռացել իր անցյալը և խմբագրի անցյալը։ Իսկ մյուսներին թվում է՝ 2018 թ․-ին ծնվել են և եկել իշխանության, չլինելով ոչ՛ քաղաքական գործիչ, ո՛չ էլ մարդիկ, որոնք պայքարել են իրավունքների և խոսքի ազատության համար։

«Հիմա արդեն դարձել են 100 տարվա չինովնիկներ»,- շեշտեց «Հրապարակի» խմբագիրը։

Անդրադարձ կատարելով հարցին՝ համաձա՞յն է արդյոք այն մտքի հետ, որ դատի տալով՝ Փաշինյանը կապացուցի, որ ընտանեկան ու հոգևոր կյանքն իր համար արժեք և սկզբունք են, ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց, նա ասաց, որ դատարան դիմելու այդ հայտարարությունը իրենց ստատուսների ոճով գրված հռետորական հարցադրում է ընդամենը։

«Իրենց խոսույթը և արածը, իրենց վերադարձրել է հեղինակը՝ ցույց տալով, որ եթե կարող եք կաթողիկոսին հարցեր ուղղել, չհրապարակված, չապացուցված մեղադրանքներ հնչեցնել դու և քո կինը, ապա մենք էլ կարող ենք քո մասին Ձեզ հետ կապված նման տեղեկություններ հրապարակել և հարցադրումներ անել»,- եզրափակեց Արմինե Օհայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»