Ներքին 1 տարի առաջ - 20:38 06-06-2025

Ինչպես կվերականգնվի ՔԿ-ից գողացված և չհայտնաբերված 11.200 դոլարը

ՀՀ քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար գողանալու մեջ կասկածվող անձանց հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել դեռ չհայտնաբերված 11.200 դոլար գումարը, որպեսզի նրանց պատկանող գույքի վրա արգելք չդրվի։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

«Եթե գումարի վերականգնում չլինի, ապա պատճառված վնասը ամբողջությամբ հնարավոր է վերականգնել մեղադրյալների անշարժ և շարժական գույքերի վրա արգելանքներ կիրառելու միջոցով»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, թե ինչու էր այդ խոշոր չափի գումարը մնացել Քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանեց, որ այս տարվա ապրիլին վարչության պետը գրություն էր հասցեագրել Կենտրոնական բանկին` գումարը ի պահ հանձնելու համար, բայց ԿԲ-ն հրաժարվել էր։

Իսկ թե ինչու էր ԿԲ-ն հրաժարվել, ըստ նրա, կպարզի քննությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան