Ներքին 1 տարի առաջ - 18:08 06-06-2025

Պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է, ով առաջնագծի փիլիսոփայությունը դիտարկում է կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո

Հասկանալու համար, թե ինչպես են մեր երկու քաղաքացիներն Արավուսի ուղղությամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է իմանալ, թե միջդիրքային առումով ինչպիսի վիճակ է այդ ուղղությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ինքս այդ ուղղությամբ բազմիցս եղել եմ և, անկեղծ ասած, զարմացած չեմ` անկախ այն հանգամանքից, թե ինչպես կամ ինչպիսի միջամտությամբ են նրանք հատել առաջնագիծը:

Մոտեցումը, որը դրված է նոր առաջնագծի տեղակայման հիմքում, տպավորություն է ստեղծում, որ մեր հարևանությամբ քաղաքակիրթ հարևան է, այլ ոչ թե մեզ հետ չավարտված պատերազմում գտնվող և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ դրսևորող Ադրբեջանը:

Չեմ ուզում դիրքային մի շարք առանձնահատկությունները դետալային քննարկման դնել, սակայն սրա պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է, ով առաջնագծի փիլիսոփայությունը դիտարկում է կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան