Մամուլ 1 տարի առաջ - 08:24 06-06-2025

Պետբյուջեից մեծ գումար կստանա․ Հրապարակ

Պետական պաշտոնյաների քմահաճությունները ծանր են նստում հարկատուներիս վրա։ Տեղեկացանք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ազատված պաշտոնյաներից մեկը հաղթել է վարչական դատարանում, եւ դատարանը որոշել է, որ անցած տարվա հունվարին ազատված պաշտոնյան ոչ միայն պետք է վերականգնվի նախկին կամ դրան հավասարեցված պաշտոնում, այլեւ պետք է հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցում ստանա՝ ողջ ընթացքի համար, միջին աշխատավարձի չափով։ Խոսքը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի նախկին պետ Գեւորգ Վարոսյանի մասին է, որին Գրիգորյանն ազատել է պաշտոնից՝ բաժնի վերաձեւավորման պատրվակով: Իրականում իրենց դեմ դուրս եկած տասնյակ ենթակաների հենց այս մեթոդով են ազատել աշխատանքից` բաժիններին ենթաբաժին են կցել, անունը դրել վերաձեւավորում։ Վարոսյանի հայցի վերաբերյալ որոշումը, ի դեպ, նախադեպային է լինելու մյուս աշխատակիցների համար նույնպես։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի