Մամուլ 1 տարի առաջ - 08:21 06-06-2025

Արարատ Միրզոյանը չի հաղթահարում հոգեբանական վախերը․ Հրապարակ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումից հետո դուրս եկավ եւ անմիջապես հայտնվեց լրագրողների օղակում: Բայց երբ լրագրողներն ու օպերատորները դիրքավորված ընդառաջ գնացին նախարարին, որ նիստի ավարտից հետո ճեպազրույց անցկացնեն, նա ուղղակի խուճապի մատնվեց եւ վախվորած սկսեց ետ-ետ քաշվել ու լուրջ տոնով հորդորել, որ իրեն մոտիկ չգնան։ Լրագրողները զարմացած հետաքրքրվեցին` ինչո՞ւ։ «Այդպես եմ ուզում, մոտիկ մի եկեք»։

Ըստ ամենայնի, Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել հոգեբանական վախերը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, հիշեցնենք, Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայից վրդովված մարդկանց խումբը խցանման մեջ հանդիպել էր Արարատ Միրզոյանի մեքենային եւ հարձակում գործել նրա վրա, դաժան ծեծի ենթարկել, որի արդյունքում նա վիրահատվեց։ Փաստորեն, 5 տարի է անցել, բայց նախարարը չի հաղթահարել այդ օրվա վախը: Սակայն պարզ չէ, թե լրագրողներից վախեցող ԱԳ նախարարն ինչպես է բանակցություններ վարում, օրինակ, մեր թշնամի պետությունների ղեկավարների հետ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին