Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 05-06-2025

Փաշինյանի մոտ բարոյականությո՞ւն. մի փնտրեք մի բան, որը գոյություն չունի. հարցում

Նիկոլ Փաշինյանն օրերս ԵՊՀ-ում դասախոսությամբ է հանդես եկել ուսանողների և դասախոսների համար։ Հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը հարց է ուղղել Փաշինյանին,թե արդյոք կանե՞ր հեղափոխութուն, եթե իմանար, որ ամենը այսպես է դասավորվելու, «Պարոն Փաշինյան, եթե վերադառնայիք 2018 թ. և իմանայիք, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, Ձեր լեգիտիմության անկումը շրիշակի մակարդակի, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ, նորից ձեռնամուխ կլինեի՞ք հեղափոխությանը»,- հարցրել է ուսանողը։

Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Անպայման կլինեի, հիմա ավելի քան վստահ եմ, որ այո»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Բարոյակա՞ն է, որ Նիկոլ Փաշինյանն իր ունեցած իշխանությունն ավելի կարևոր է դասում, քան իր բերած կորուստները»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ դա բարոյական չէ։

«Վայ, Փաշինյանը լրիվ խելքը կորցրել ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սպասում է Փաշինյանի հեռանալուն։ «Հոգնել ենք արդեն, անգամ տղամարդկություն չունի, որ հեռանա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` պետք չէ ինչ-որ բան փնտրել այնտեղ, որտեղ չկա։ «Դուք լուրջ հարցնում եք Փաշինյանի մոտ բարոյականություն կա՞, իհարկե չկա։ Ման մի արեք մի բան, որ գոյություն չունի»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում