Ներքին 1 տարի առաջ - 12:01 05-06-2025

Թող կենտրոնանա՝ որքան թրաշի օճառ և ածելի եմ գնել. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դարի բացահայտումները։ Թզբեհից և Գյումրու երեխաների համար Մանկան խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում է արել, որ Ալեն Սիմոնյանը 66.750 դրամի կոսմետիկ երիտասարդացնող քսուքներ է գնել և նվիրել ինչ-որ մեկին։

Մի երկու՝ իրենց ԶԼՄ անվանող կայք էլ արտատպել է։
Հետո էլ մի քանի դեգեներատ, իրենց ֆեյքերով տակը գրառում անելով, փորձել են դա որպես կոռուպցիա ներկայացնել, իսկ նորմալ մարդիկ ծիծաղում են նյութի վրա, բայց թեման կա։

Սա է մեր ազատ ԶԼՄ-ների որակը, ընդդիմադիրների ասելիքը և քուջուջի արդյունքը։ Կոշիկներիցս դուրս եկան և մտան այստեղ՝ պարզելու, թե որ պատվիրակության ղեկավարին կամ նրա կնոջը, որպես խորհրդարանի ղեկավար, հայկական արտադրության ինչ քսուք եմ նվիրել, ում ինչ հայկական չիր եմ նվիրել կամ Գյումրիում բնակվող կոնկրետ որ բալիկին՝ ինչ խաղալիք։

Բայց վստահ եմ՝ ինձ իմանալով՝ «Ժողովուրդ» թերթի սեփականատերը գիտի, որ ամեն իմ անուն տալն անպատասխան չի մնացել, և թող շարունակի հետաքրքրվել գնումներով։ Հիմա թող կենտրոնանա, թե որքան թրաշի օճառ և ածելի եմ գնել կամ, հաշվի առնելով որոշ պատգամավորների՝ դահլիճից փախչելու հմտությունները և արագությունը, որքան զուգարանի թուղթ է գնել ԱԺ-ն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում