Ներքին 1 տարի առաջ - 09:30 05-06-2025

Երևանում տղամարդը կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան գցել գետնին և հեռացել. shamshyan.com

Մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու ձեռքից գողացել են «Samsung» մոդելի բջջային հեռախոս և դիմել փախուստի։

Օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ Երևանի բնակիչ 51-ամյա Անահիտ Կ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 29-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Վերին Շենգավիթի հասցեներից մեկում գտնվող իր տանը իր ծանոթ, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Եգոր Ս․-ն իր ձեռքից խլել է իրեն պատկանող 70 հազար ՀՀ դրամի արժողությամբ «Samsung A7» մոդելի բջջային հեռախոսը, որից հետո նրան հետապնդել է մինչև տան բակ, որտեղ փորձել է նրա ձեռքից վերցնել բջջային հեռախոսը, որի ժամանակ Եգոր Ս․-ն հրել է իրեն և վայր գցելով գետնին՝ բջջային հեռախոսի հետ միասին դիմել է փախուստի՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ և գույքային վնաս։

Եգոր Ս․-ն ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Անահիտ Կ․-ին պատկանող նշված բջջային հեռախոսը։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Եգոր Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով