Մամուլ 1 տարի առաջ - 08:37 05-06-2025

Արփինե Սարգսյանը իրեն շրջապատել է ախրանայով․ Հրապարակ

Եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի եւ խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից եւ պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփինե Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։ Երեկ նա ԱԺ էր եկել երեք թիկնապահով, որոնք մինչեւ քննարկման դահլիճ ուղեկցեցին տիկին նախարարին, ապա պատվո պահակ կանգնեցին դռների մոտ: Իսկ երբ նախարարը դուրս եկավ` լրագրողներին ճեպազրույց տալու, եռանկյունաձեւ պաշարել էին նրան՝ պաշտպանելով լրագրողներից:

Ընդ որում՝ երկուսը «շեֆի» թիկունքում էին կանգնել, մեկը՝ դիմացը։ Իսկ երբ ճեպազրույցն ավարտվեց, խորհրդարանի շենքից հեռացան ոչ թե սովորական մուտքից, այլ՝ ԱԺ նախագահի համար նախատեսված հատուկ մուտքից։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին