Ներքին 1 տարի առաջ - 18:01 04-06-2025

Ով է Ազգային արխիվից նյութեր տրամադրել Ադրբեջանին․ նախկին տնօրենի պարզաբանումը

Արդեն տևական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ Հայաստանի Ազգային արխիվից նյութեր են տրամադրվել Ադրբեջանին, իսկ մեղադրանքի սլաքներն ուղղվում են արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի վրա։

Oragir.News-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր փոխանցելու կապակցությամբ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) եւ Քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսությունը)։ ՔԿ-ից չեն հստակեցնում, թե Ազգային արխիցվից կոնկրետ ինչ նյութեր են փոխանցվել Ադրբեջանին։

Հասկանալու համար, թե ինչ նյութեր կարող են լինել դրանք՝ Oragir.News-ը կապ հաստատեց Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ, ով արխիվը ղեկավարել է մինչև 2020 թվականը։ Նա մեզ հետ զրույցում նշեց՝ մեղադրյալը, ով նյութեր է տրամադրել Ադրբեջանին իր նախկին տեղակալն է, սակայն այլ մանրամասներ հայտնելուց հրաժարվեց։

Վիրաբյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հիշյալ դեպքն իր պաշտոնավարման ժամանակ տեղի չի ունեցել։ Նա պնդեց, որ այս միջադեպը նոր է, իսկ ինքն արդեն 5 տարի է՝ արխիվում չէ, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապ չունի։

Ամատունի Վիրաբյանը հավելեց, որ իր պաշտոնավորման ժամանակ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չեն ունեցել։ «Իմ պաշտոնավարման օրոք՝ ԱՊՀ շրջանակներում գործող օրենքի համաձայն, ԱՊՀ երկրներում ապրող ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկությունները պաշտոնապես ուղարկել ենք, սակայն այս դեպքի հետ ոչ մի կապ չունի։ Բայց մենք Ադրբեջան տեղեկություն չենք ուղարկել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով