Ներքին 1 տարի առաջ - 17:33 04-06-2025

Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ կիրականացվեն. Աբազյան

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը։

Նա ասել է, որ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրն ու հնարավոր որոնողական աշխատանքների հետ կապված հարցեր․

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն։ Ես դրական եմ որակում այդ հանդիպումը»,- նշել է նա։

Հարցին՝ արդյունքներ ե՞րբ կլինեն, ԱԱԾ տնօրենը նշել է. «Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք։ Չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք վաղը, հինգ օր, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց արդյունք ունենալու ուղղությամբ մեր կողմից ամեն ինչ արվում է»։

Աբազյանը չի մանրամասնել, թե որոնողական աշխատանքների համար երբ կմտնեն ադրբեջանական տարածքներ։ Ըստ նրա, նախնական պայմանավորվածություն ունեն համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»