Ներքին 1 տարի առաջ - 15:48 04-06-2025

Թմրանյութ օգտագործելու հիմքով 2024 թ.-ին 17 ոստիկանության ծառայող է ազատվել ծառայությունից, 2025թ-ին՝ արդեն 10

«Ինձ մոտ տպավորություն է , որ դուք էլ եք ընկել այդ թրենդի մեջ և ուզում եք պայքար մղել մի երևույթի դեմ, որը գուցե դպրոցում այդքան մեծ չէ, որքան ուժային կառույցներում թմրանյութերի տարածվածությունը, կամ ժամանցի վայրերում, որտեղ իրավապահ մարմինների մուտքը մի շատ հայտնի դեպքից հետո շատ կոնկրետ արգելվել է»,-ԱԺ-ում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին դեիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, թե թրենդ է դառել, որ բոլորը պայքարում են անչափահասների կողմից թմրանյութերի օգտագործման դեմ։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, թե դեպքեր գիտի, երբ ոստիկանությունը խուսափում է մտնել կոնկրետ ժամանցի վայրեր, որտեղ իրականում իրացվում են թմրանյութերը։

«ՔՊ-ական պատգամավորներից մեկն էլ ասել էր՝ որ մի հարսանիքի տեղն էլ գնան, այնտեղ նարկոտիկներ կան»,-հիշեցրեց պատգամավորը։

Խամոյանը հայտնեց, որ դպրոցներում կամավոր կամ պարտադիր թեստավորման գործընթացն անարդյունավետ է լինելու, իսկ արդյունքներ կլինի. եթե դպրոցում կանխարգելիչ գործընթաց լինի։

ՆԳ նախարարաը տեղեկացրեց, որ 2024 թվականի կտրվածքով միայն 17 ոստիկանության ծառայող ազատվել է ծառայությունից թմրանյութ օգտագործելու հիմքով և 2025 թվականի առաջին ամիսներին այդ թիվը հասել է 10-ի։

Նա հայտնեց, որ ԱԺ է բերելու օրինագիծ, ըստ որի, ՆԳՆ համակարգի աշխատողները տարվա մեջ մեկ անգամ պարտադիր և ցանկացած պահի՝ վերադասի կասկածների դեպքում պետք է անցնեն թմրանյութի օգտագործման բացահայտման թեստավորում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով