Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:18 04-06-2025

Մղարթում հովիվների «բանը բուրդ» է

Մղարթ գյուղի բնակիչ Աշոտ Դանիելյանը, ինչպես գյուղում շատերը, զբաղվում է անասնապահությամբ: Մանր եղջերավոր անասուններ է պահում, օրվա մեծ մասն անցկացնում գյուղի մոտակա արոտներում՝ հսելով ոչխարներին:

Չնայած նրան, որ գյուղը շատ արոտավայրեր չունի, ամեն դեպքում անասնապահությունը մղարթեցիների հիմնական զբաղմունքն է: 2005 թվականից բնակավայրի տարածքում շահագործվում է Մղարթի ոսկու եւ արծաթի հանքավայրը: Հանքարդյունաբերական գործունեությամբ պայմանավորված եւս կրճատել են գյուղի արոտավայրերը: Իսկ նախորդ տարի եւս 1 հեկտար արոտավայր պակասեց, համայնքը կառուցել է 500 կՎտ հզորությամբ համայնքային արևային ֆոտովոլտային կայան: Կայանի կառուցման համար ընտրվել է գյուղին մոտ հողատարածք, այժմ տարածքը ցանկապատված է, արեւային պանելները տեղադրված, սակայն ըստ գյուղացիների դեռեւս չի շահագործվում։ Չնայած, որ համայնքը մատչելի էլեկտրաէներգիայի աղբյուր ունի, սակայն բարդացրել է անասնապահների գործը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա