Մամուլ 1 տարի առաջ - 07:46 04-06-2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործով քննությունը շարունակվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կաշառքի գործով կա անջատված մաս, ու քննությունը շարունակվում է։ Դատելով իրավիճակից՝ դատավորին կաշառք տալու գործով այլ անձինք կան ներգրավված, որոնց բացահայտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

Մասնավորապես, պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ.Ս.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, եւ որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով՝ դատաքննությունն անհարկի ձգձգելու, եւ արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով՝ մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ»

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին