Ներքին 1 տարի առաջ - 21:08 03-06-2025

Քեռակնոջ հետ կենակցելը ձեզ համար պրոբլեմ չի, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլե՞մ է. Պապոյան

«Ճի՞շտ եմ հասկանում, որ քեռակնոջ հետ կենակցելը ձեզ համար պրոբլեմ չի, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլեմ է»։

Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ՔՊ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչպես է արձագանքում Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարություններին, որոնք թիրախավորում են հոգևորականներին։

«Ինձ համար կարևոր է, որ կուսակրոնության ուխտը, որը եկեղեցին իր համար սահմանել և ընդունել է, պահպանված լինի, և դրանով խախտված չլինեն այն կանոնները, որոնք եկեղեցին սահմանել է»,- ասաց նա։
Գևորգ Պապոյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն այդ հարցի վերաբերյալ բարձրաձայնել է ոչ թե որպես վարչապետ, այլ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։

«Մեզ այդ հարցը շատ հետաքրքրում և հուզում է»,- ասաց նա, պատասխանելով լրագրողի հարցին, թե երկրի ղեկավարն ինչու՞ է հետաքրքրվում, թե ով ում հետ է կենակցում։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ որոշ հոգևորականներ խախտում են կուսակրոնության ուխտը և երեխաներ ունեն, Գևորգ Պապոյանն ասաց.
«Հարցը վարչապետի կողմից այսպես է հնչել՝ այդպե՞ս է, թե այդպես չէ։ Տարբեր եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հարցին այսպես են պատասխանում՝ «այդպիսի հարց չի կարելի տալ»։ Մենք էլ ասում ենք՝ թողնենք մի կողմ ՝ կարելի է նման հարց տալ թե ոչ, պատասխանե՛ք՝ հա կամ չէ։ Նրանք էլ ո՛չ չէ են ասում, ո՛չ հա։ Սա ամրապնդում է այն կարծիքը, որ նրանցից շատերն ունեն երեխաներ»։

Լրագրողի հակադարձմանը՝ «եթե մի օր էլ հոգևորականներից մեկը վարչապետին հարցնի՝ դուք ուրիշ կնոջից երեխաներ ունե՞ք, նա պատասխանելու է այդ հարցին», Պապոյանը պատասխանեց.
«Ձեր հարցը կոռեկտ չի։ Բոլոր հարցերը, որոնք հնարավոր է բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի առաջ, բարձրաձայնվել են, եկեղեցու դեպքում չեն բարձրաձայնվել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի