Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:38 03-06-2025

Ջրատաքացուցիչն ու լվացքի մեքենան երազանք են․ Արդվիում դեռ խմելու ջուր չունեն, աղբյուրների հույսին են

Մղարթ և Արդվի գյուղերում տասնամյակներ շարունակ անլուծելի է խմելու ջրի հարցը: Երկու բնակավայրերի կենսական խնդրի լուծման նպատակով կառավարությունը երկու տարի առաջ մոտ 400 մլն դրամ է հատկացրել: Շինարարական աշխատանքները մեկնարկել ու արդեն գրեթե մեկ տարի է ավարտվել են, սակայն միացումները դեռ կատարված չեն, իսկ բնակիչները սպասողական վիճակում են:

Մարդիկ ջուրը բնական աղբյուրներից են տուն հասցնում՝ ձեռքով, մեքենայով, ինքնաշեն ջրատարով։ Ջրատաքացուցիչները, ավտոմատ լվացքի մեքենաներն ու առօրյայի անբաժան մաս դարձած կենցաղային տեխնիկան այս բնակիչների համար երազանք է։ Շինարարության ընթացքին բնակիչները ոգեւորությամբ են հետեւել, հիմա էլ սպասում են, ասում են՝ խոստացել են, որ մինչեւ օգոստոս կկարողանան օգտվել այսպես կոչված Ագարակի ջրից, որը պոմպերով մղվելու է գյուղ:

Աղբյուրներից ջուրը բերելու գործը դժվար է հատկապես միայնակ ծերերի համար: Տարիներ շարունակ ջուրն օգտագործում են խնայողաբար, երբեմն՝ կենցաղային գործերի համար հավաքում ու օգտագործում են անձրեւաջրերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով