Ներքին 1 տարի առաջ - 17:15 03-06-2025

Փաշինյանը պատասխանել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչների հարցերին

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը ողջունել է այցը և նշել, որ վերջին տարիներին Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ, տեղի են ունենում բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զարգանում է համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես, փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Վարչապետն անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշել է, որ կողմերն այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում, ակնկալվում է, որ այն նոր ազդակ կհաղորդի կազմաոլորտ կապերի հետագա ընդլայնմանը:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև միջազգային նշանակության թեմաների»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»