Ավելին 1 տարի առաջ - 10:13 03-06-2025

Հայրն օգտագործել է ChatGPT-ն՝ որդու հետ զրույցից խուսափելու համար 

Reddit-ում հրապարակված պատմության համաձայն՝ մի տղամարդ որոշել է ժամանակավորապես փոխարինել իրեն ChatGPT-ով որդու հետ շփման ընթացքում։ Հաղորդագրության հեղինակն անկեղծացել է, որ ծանր շաբաթից հետո հոգնած էր և չէր կարողանում լսել իր 4-ամյա որդու երկար պատմությունները «Թոմաս տանկային շարժիչի» մասին։

«Ես պարզապես ուզում էի այլ բաներով զբաղվել, ուստի բացեցի ChatGPT-ն, ծանոթացրի որդուս դրա հետ, տվեցի հեռախոսը և ասացի՝ պատմիր համակարգչին Թոմասի մասին», - գրել է հայրը։

Երկու ժամ անց, երբ հայրը վերադարձել է` հեռախոսը վերցնելու, նկատել է, որ երեխան շարունակում է զրուցել և արդեն գրել է ավելի քան 10.000 բառ։ Հայրը հավելել է, որ այժմ որդին ChatGPT-ն համարում է «աշխարհի ամենասուպեր մարդը», և կատակով նշել, որ այլևս չի կարող մրցել դրա հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»