Ներքին 1 տարի առաջ - 23:47 02-06-2025

Տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն է Հայաստանում. Իրանի դեսպանը՝ «Ինժեներական քաղաքի» մասին

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, շինարարական աշխատանքներն իրականացնող «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտներն այցելել են «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին:

Դեսպան Սոբհանին կարևորել է Իրանի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, շնորհավորել բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ՝ նշելով, որ այն տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն է Հայաստանում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շինարարական փուլերին, տարածքի ներքին կառուցվածքին և դրա նշանակությանը՝ որպես «Ինժեներական քաղաքի» կենտրոնական հանգույցներից մեկը:

Շրջայցից հետո Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաքի» գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցության շրջանակն ու զարգացմանն ուղղված քայլերը։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է բիզնես աքսելերատորի շենքի դերը՝ որպես նորարական գաղափարների իրագործման և ինժեներական համայնքի ապագա հարթակ։

Նա նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցներին, ոլորտի գործընկերներին, շինարարական խմբին և ներգրավված բոլոր մասնակիցներին՝ ծրագրի կարևոր փուլի հաջող ավարտի համար։ Նախարար Հայրապետյանի խոսքով՝ շենքի պաշտոնական բացումը նախատեսվում է տարածքի բարեկարգումը և ներքին կահավորումն ավարտելուց հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում