Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:24 02-06-2025

Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու գործերին միջամտելն իրավական սխալ է

Քաղաքական և հասարակական դաշտում ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որով նա անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ենթադրաբար, կուսակրոնության ուխտի խախտմանը։

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է կուսակրոն լինելու ուխտը ու երեխա ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Այդպիսի դեպքում, ստացվում է, որ նա այդ ժամանակից ի վեր չէր կարող նույնիսկ կուսակրոն քահանա լինել։ Ես այս մասին խոսում եմ ամբողջ հարգանքով՝ հաշվի առնելով մարդու անձնական և ընտանեկան գաղտնի կյանքի իրավունքը։ Բայց պետք է պարզ ասեմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ նման անձնական կյանք»։

Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանից։

Նրա խոսքով՝ պետության կառույցները իրավասու չեն միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Այս առումով, կաթողիկոսի ենթադրյալ կարգապահական խախտումը, եթե այդպիսին կա, պետք է քննվի բացառապես եկեղեցական կառույցների կողմից, առաջնորդվելով եկեղեցու կանոններով։

«Բարոյական խնդիրները չեն կարգավորվում օրենքներով, դրանք կարգավորվում են հանրային կարծիքով։ Դրա համար բարոյական շեղումը, եթե այն կա, պետք է քննարկվի և կարգավորվի հենց եկեղեցու ներսում՝ եկեղեցու կանոնների և ավանդույթի համաձայն»,- ասաց նա։

Քաղաքագետը հավելեց նաև, որ պետության ղեկավարն իր խոսքում անդրադառնում է հոգևոր առաջնորդի հնարավոր անձնական կյանքին,մոռանալով սեփական անցյալն ու հասարակական ընկալումը։ Այդ խոսքերը, որքան էլ հնչեղ լինեն քաղաքական դաշտում, չեն կարող լուծել բարոյական խնդիրներ, քանի որ բարոյականությունը սահմանվում է ոչ թե պետության, այլ հանրության կողմից։

«Իսկ պետության գործը մնում է հստակ՝ ապահովել օրենքների գերակայություն և պահպանել Սահմանադրական հիմքերը։ Մնացածը՝ ժողովրդի խղճին ու հավատքին»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»