Արտաքին 1 տարի առաջ - 15:31 02-06-2025

Թուրքիայում պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը

Հունիսի 1-ին Թուրքիայում թվով 33 շրջակա միջավայրի և մարդու իրավունքների կազմակերպություններ Իգդիրում ակցիա են իրականացրել, որտեղ հանդես են եկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ԱԷԿ փակման կոչով։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ը, չնայած շահագործման ժամկետը լրանում է 2025-ին, դեռևս ակտիվ գործում է։

Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

«Մեծամորի ԱԷԿ-ն այսօր աշխարհում առկա կայանների մեջ ամենառիսկային տեխնոլոգիան ունի։ Այդ կայանը հատկապես մեր Իգդիրի նահանգի շրջակա միջավայրին և մարդկային առողջության վրա շատ բացասական է ազդում։ Դիմում ենք ԱԷԿ-ներով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին և Հայաստանի կառավարությանը․ Փակե՛ք Մեծամորի ԱԷԿ-ը, քանի դեռ Հայաստանը չի դարձել Չեռնոբիլ և Ֆուկուշիմա։ Այս կայանի փակման համար մեր երկրի համապատասխան մարմիններն անհապաղ պետք է գործի անցնեն։ Մեր պայքարը շարունակվելու է, քանի դեռ Մեծամորի ԱԷԿ-ը չի փակվել»։

Նրա նշմամբ՝ Իգդիրն այժմ շատ է վնաս կրում Մեծամորի ԱԷԿ-ի պատճառով։ Այս շրջանում քաղցկեղի դեպքերն շատ են աճել, աղքատ մարդիկ չեն կարողանում բուժվել և լեյկեմիայով երեխաների ծնունդների աճ կա։ Ըստ այդմ՝ Թուրքիայի կառավարությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցառումները։ Բացի այդ, նշել են, որ չեն ցանկանում, որ ո՛չ Աքքույուում, ո՛չ Սինոպում և ո՛չ էլ Իղնեադայում ԱԷԿ-ներ կառուցվեն։

Հարկ է նշել, որ Թուրքիան մշտապես հանդես է գալիս Մեծամորի ատոմակայանի փակման կոչերով, պատճառաբանելով, որ այն «սպառնալիք» է հանդիսանում ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»