Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 14:38 02-06-2025

Ռուսաստանը պատրաստվում է փոխել Թուրքիայում իր դեսպանին

Մոսկվան պատրաստվում է փոխել Անկարայում իր դեսպանին։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուրի։

Հրապարակման համաձայն՝ Սերգեյ Վերշինինը կարող է դառնալ Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության նոր ղեկավարը։ 2018 թվականի մարտից նա զբաղեցնում էր երկրի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։

2005-2018 թվականներին Վերշինինը եղել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենը։ Բացի այդ, 2011 թվականին նա նշանակվել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի մերձավորարևելյան կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ։ Այս պաշտոնը զբաղեցնելու ընթացքում դիվանագետը ներկայացրել է Մոսկվան «Մերձավոր Արևելքի քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, Եվրամիություն) բանակցություններում։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է