Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 02-06-2025

Քաղաքացուն ասեք՝ մենք թանկացնող չենք. նոյեմբերյանցի Գագիկը քաղաքաբնակներին «խաբար» է ուղարկել

Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքի գյուղական բնակավայրերից մարդիկ տարվա մեջ մի քանի ամիս, իսկ շատերը նաեւ ամբողջ տարին հեռավոր սարերում են անցկացնում: Մեծ դժվարությամբ անասուններ պահում, ապրում առանց հոսանքի ու կենցաղային հարմարությունների:

Բայց այս բոլոր դժվարություններից հետո էլ, սարվորի աշխատանքը չի գնահատվում, ավելի շատ եկամուտ են ստանում ոչ թե իրենք, այլ մսավաճառները, ասում են սարվորները: Հետո ավելացնում են՝ գնացեք ու քաղաքացուն ասե՛ք, որ մենք թանկացնող չենք, քչից էլ գոհանում ենք ու ապրում:

Անտառների խորքերում ապրող մարդիկ շարունակում են իրենց կյանքը՝ բնության հետ ներդաշնակ, հեռու քաղաքային աղմուկից, մաքուր ու կուսական բնության մեջ, որտեղ չարչարանքը թեեւ շատ է, բայց մարդիկ ամեն դեպքում չեն թողնում սարերը, ապրում են , պայքարում ու մեծ դժվարությամբ բարիք ստեղծում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում