Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 02-06-2025

«Ախրանիկներ»՝ ամեն հարկում, ոստիկաններ՝ դրսում․ Փաշինյանը ԵՊՀ բակ է մտել ավտոշարասյունով

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵՊՀ։ Նա կայցելի մի քանի ֆակուլտետներ, կմասնակցի լաբորատորիայի բացմանն ու կտեսնի նոր ձևավորված մի քանի ենթակառուցվածքները։ Հանդիպում կլինի նաև դասախոսների և ուսանողների հետ։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Փաշինյանի այցին զուգահեռ ԵՊՀ-ում հսկողությունն ուժեղացվել է։ Ֆակուլտետների բոլոր հարկերում անվտանգության աշխատակիցներ կա, ԵՊՀ-ի բակում էլ ամեն քայլափոխի ոստիկաններ են։

Ուշագրավ է նաև, որ Փաշինյանը ԵՊՀ բակ մուտք է գործել ավտոշարասյունով։ Տեղին է հիշել նախքան հեղափոխությունը ԵՊՀ-ում աշխատող, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեսակետը վերոնշյալի վերաբերյալ։ Նախքան հեղափոխությունը Արայիկ Հարությունյանը անընդհատ դժգոհում էր, որ Սերժ Սարգսյանն այն ժամանակ ԵՊՀ-ի բակ մտնում էր ավտոշարասյունով, լուսանկարում էր, հրապարակում համացանցում, քննադատում։ Դրան բարի աչքով չէր նայում նաև ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Հետաքրքիր է, իսկ հիմա կհամարձակվե՞ն բարձրաձայն արտահայտել իրենց դժգոհությունը Փաշինյանի՝ ավտոշարասյունով ԵՊՀ բակ մուտք գործելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան