Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:27 02-06-2025

Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամին առնչվող իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կապակցությամբ։

Ռուսական կողմը շեշտել է, որ համապատասխան մարմինները մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում, և արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։ Մեղավորները անպայման կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ։

Լավրովը և Ռուբիոն նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու ծրագրերի վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ՝ Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին