Մշակույթ 1 տարի առաջ - 17:25 01-06-2025

Հայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի Օպերայի երաժշտական տնօրեն

Լոս Անջելեսի Օպերան հայտարարել է, որ հայկական արմատներով վենեսուելացի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը կստանձնի երաժշտական տնօրենի պաշտոնը։

Նրա հնգամյա պայմանագիրը կսկսվի 2026 թվականի հուլիսի 1-ից և կշարունակվի մինչև 2031 թվականը։ Նա կփոխարինի ներկայիս երաժշտական տնօրեն Ջեյմս Քոնլոնին։

Դոմինգո Հինդոյանը Լոս Անջելեսի Օպերայում իր դեբյուտն ունեցել է 2024-ի նոյեմբերին՝ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայով։

Օպերայի ղեկավար Քրիստոֆեր Քոելշը նշել է.«Նա տպավորում է իր երաժշտական հստակությամբ, արտահայտչությամբ։ Մեր ընտրության շրջանակը լայն էր, և Դոմինգոն միանշանակ առաջատարն էր»:

Ինքը՝ Հինդոյանը, ասել է.«Լոս Անջելեսը ներշնչող քաղաք է իր բազմազանությամբ և ստեղծագործական էներգիայով։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերը և զարգացնել օպերային արվեստը այստեղ՝ ստեղծելով նոր ներկայացումներ, ներգրավելով տեղացի և միջազգային արտիստների ու խորացնելով կապը մեր հանդիսատեսի հետ»։

Հինդոյանը նաև ղեկավարում է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Նա հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում՝ ներառյալ Մետրոպոլիտեն Օպերա, Վիեննայի և Փարիզի օպերաներ, Բեռլինի պետական օպերա և այլն։ Նա թողարկել է մի քանի ձայնասկավառակներ, վերջինը՝ Չայկովսկու ստեղծագործություններով՝ 2025-ի ապրիլին:

Ներկայիս երաժշտական տնօրեն Ջեյմս Քոնլոնը հավելել է.«Ուրախ եմ, որ այդ պատասխանատու դիրքը փոխանցում եմ մարդուն, ով ունի խորը զգացմունքներ օպերայի հանդեպ։ Մեր համագործակցությունը շարունակվելու է նաև ապագայում»։

Լոս Անջելեսի Օպերայի տնօրենների խորհրդի նախագահ Քիթ Լեոնարդը նշել է.«Մենք մեծ ոգևորությամբ ենք ընդունում Հինդոյանին՝ վստահ լինելով, որ նա կզարգացնի մեր ստեղծագործական ուղին՝ հիմնվելով իր նախորդների նվաճումների վրա»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով