Ներքին 1 տարի առաջ - 00:15 01-06-2025

«Իշխանության ու «ավանդական» ընդդիմության փոխհրաձգությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները. Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Իշխանության ու «ավանդական» ընդդիմության միջեւ փոխհրաձգությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները։


Մի կողմից, տիտղոսային ընդդիմության գործիչները սովորական են դարձրել հակառակորդ ճամբարի դեմ անեծքներն ու անձնական թիրախավորման դեպքերը։ Մյուս կողմից, ՔՊ-ական իշխանությունը՝ Ն․ Փաշինյանի գլխավորությամբ, իբր «ստիպված» պատասխանելով քննադատությանը, ահավոր անպարկեշտ ու հայհոյախառն արշավ է սկսել ընդդիմադիրների դեմ։


Վերջին օրերին երկրի վարչապետի ու նրա թիմակիցների բառապաշարը ոչ միայն մարդկային զզվանք է առաջացնում, ոչ միայն դեմ է տարրական բարոյականության ու հանրային համերաշխության պատկերացումներին, այլեւ կոպտորեն խախտում է Սահմանադրությամբ պետական պաշտոնյաներին վերապահված սահմանները։


ՈՉ ՈՔ, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հատկապես իշխանությունը, իրավունք չունի մտնել մարդկանց անձնական դաշտ։


Ակնհայտ է, որ այս ամենն անում են միայն մեկ նպատակով՝ պատրաստվում են 2026-ի ընտրություններին՝ կարծելով, թե դրանով իրենց կողմը կգրավեն մարդկանց։
Վստահ եմ, որ նրանք սխալվում են։ Չկա այդպիսի քաղաքական նպատակ, որը իրավունք կտար հանրային դաշտը վերածել գարշահոտ ախոռի։


Այս փոխադարձ արշավը կործանարար է․ այն քայքայում է հասարակությունը, այն շեղում է մեզ կարեւոր հարցերի քննարկումից, այն կասեցնում է մեր զարգացումը, խոցելի է դարձնում մեզ ներսում ու առավելեւս դրսում, այն վտանգում է մեր երեխաների ապագան։


Մենք այսպիսին չե՛նք, մենք համաձայն չե՛նք ու պարտավոր չենք ամենօրյա ռեժիմով հետեւել ձեր ամոթալի գրառումներին, ազատեք մեզ դրանից։ Վստահ ենք, որ մեր քաղաքացիները կմերժեն այս կեղտոտ խաղը։


Ակնկալում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականության ծանրակշիռ միջամտությունը եւ իշխանության մեջ գտնվող պարկեշտ անձանց (եթե այդպիսիք դեռ մնացել են) ընդվզումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում