Ներքին 1 տարի առաջ - 22:00 31-05-2025

Ֆրանսիական հեքիաթները վերադառնում են նոր շնչով և Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումներով

Մայիսի 30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի նոր հրատարակության շնորհանդեսը և ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի` համանուն գրքի նկարազարդումների ցուցադրության բացումը։

Նկարիչ Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գիրքը առանձնահատուկ տեղ ունի այդ շարքում:

Նկարիչը մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների` Շվեդիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում և այլուր: Վ. Աբրահամյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում:

Հաճելի անակնկալ է սպասվում նաև թանգարանի փոքրիկ այցելուներին. Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին, ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա անվճար կրթական ծրագիր, որի շրջանակներում երեխաները կունկընդրեն կունկնդրեն ֆրանսիական հեքիաթներ, այնուհետև կփորձեն անձամբ նկարազարդել դրանք։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով